Անվտանգության ի՞նչ կանոններ պետք է պահպանվեն մայիսի 4-ից աշխատելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում

ՀՀ պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ սահմանվել են բոլոր թույլատրված ոլորտների համար գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:
Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։
Պարետի որոշմամբ՝ պարտադիր կանոններ են հաստատվել հետեւյալ ոլորտների համար՝
- Հավելված N 2. Պետական կառավարման համակարգում աշխատանքի կազմակերպման կանոններ.
- Հավելված N 3. Անվտանգության կանոններ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
- Հավելված N 4. Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
- Հավելված N 5. Անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
- Հավելված N 6. Անվտանգության կանոններ մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
- Հավելված N 7. Անվտանգության կանոններ հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
- Հավելված N 8. Անվտանգության կանոններ հիվանդանոցային, առաջնային բժշկական օգնության և սպասարկման և շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
- Հավելված N 9. Անվտանգության կանոններ սպորտային օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
- Հավելված N 10. Անվտանգության կանոններ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
- Հավելված N 11. Անվտանգության ընդհանուր կանոններ hավելված N 2-9-ով չկարգավորվող՝ տնտեսական գործունեության մնացած տեսակների մասով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման:
Բոլոր մանրամասները՝ ⬇️ կից հղումով՝
https://www.gov.am/files/docs/4038.pdf…
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ
Ավագյանին և ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին են վերապահված՝ ապահովել սույն որոշման կետ 2-ի համապատասխանաբար 1-5-րդ ու 8-11-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ
մշտադիտարկումը և վերահսկողությունը։
Վերադառնալ