ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Բագրատաշենի» բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Թամարա Գուրգենյանը ՀՀ Սահմանապահի օրվա կապակցությամբ եւ ՀՀ պետական սահմանի պահպանության գործում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ սերտ համագործակցության համար պարգեւատրվել է ՀՀ ԱԱԾ պատվոգրով։
Հունվարի 24-ից ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Մինչ օրս ջերմաչափում եւ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշերի արտաքին զննում է անցնում ՀՀ մուտք գործող յուրաքանչյուր անձ։ Հասցեական քարտեր են լրացվում բոլորի համար։
Բագրատաշենի անցակետում ներկայում դիտարկվում է առավելապես երկրի սահմանը հատող բեռնատարների վարորդների առողջական վիճակը։