
2026 թվականի նոյեմբերի 4-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները իրազեկման սեմինար են անցկացվել Սիսիանի բժշկական կենտրոնի ավելի քան 50 աշխատակցի համար։
Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են առողջապահության և աշխատանքային իրավունքի բնագավառներում գործող օրենսդրական պահանջները։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1024-Ն որոշման հիմնական դրույթներին, աշխատանքային պայմանագրերի տեսակներին, ծնողական ժամի տրամադրման կարգավորումներին, աշխատողների առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին։
Ներկայացվել են նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերի շրջանառության պահանջները, բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացներին, ինչպես նաև ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները։
Սեմինարն ավարտվել է հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները մասնագետների հետ քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել պատասխաններ։



