azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Ճամբարակի առողջության կենտրոնում

2026 թվականի հոկտեմբերի 20-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը, նույն կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նելլի Աբրահամյանը և Գավառի բաժնի պետ-տեսուչ Պարույր Կուռոյանը «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի բուժաշխատողների համար անցկացրել են իրազեկման սեմինար։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են բժշկական կազմակերպություններում փաստաթղթերի վարման, բժշկական թափոնների գործածության, ինչպես նաև բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացներին ներկայացվող պահանջները։

Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են մասնակիցների հարցերին՝ ներկայացված թեմաների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է բուժաշխատողների իրազեկվածության բարձրացման և մասնագիտական գործունեության ընթացքում սահմանված պահանջների պատշաճ պահպանման անհրաժեշտությունը։



Վերադառնալ