azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ծաղկաձորի շինհրապարակներում՝ կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքներ

2026 թվականի հոկտեմբերի 19-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Ծաղկաձոր քաղաքում՝ բազմաբնակարան շենքեր կառուցող «Մոդեռն քոնսթրաքթ» և «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ների շինարարական հրապարակներում։

Շրջայցերի ընթացքում ներկայացվել են շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատողների անվտանգության և առողջության պահպանմանն ուղղված պահանջները, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառման, առաջին բուժօգնության միջոցների և անհրաժեշտ սանիտարահիգիենիկ ու սանիտարակենցաղային պայմանների ապահովման, ինչպես նաև ամբարձիչ կռունկի անվտանգ շահագործման և այն սպասարկող անձնակազմի ուսուցման ու հրահանգավորման վերաբերյալ պահանջները։

Շրջայց-իրազեկման աշխատանքների ընթացքում քննարկվել են գործատուների և աշխատողների կողմից բարձրացված հարցերը՝ շինարարական հրապարակներում անվտանգության պահանջների պահպանման և հնարավոր ռիսկերի կանխարգելման վերաբերյալ։



Վերադառնալ