azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ դեղատների աշխատակիցների համար

2026 թվականի հոկտեմբերի 14-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում անցկացվել է իրազեկման սեմինար՝ դեղատների աշխատակիցների և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 17 ներկայացուցչի մասնակցությամբ։

Սեմինարը վարել են Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը և Դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի դեղագետները։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են տնտեսավարող սուբյեկտների կողմից հաճախ թույլ տրվող խախտումները, նոր ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև էլեկտրոնային դեղատոմսով դեղերի բացթողնման վերաբերյալ գործող կարգավորումներն ու դրանց կիրառման ընթացակարգերը։

Մասնակիցների հարցերին տրվել են պատասխաններ՝ նպաստելով օրենսդրական պահանջների պատշաճ կիրառմանը և խախտումների կանխարգելմանը։



Վերադառնալ