azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Շինարարական հրապարակներում շարունակվում են անվտանգության իրազեկման աշխատանքները

2026 թվականի հոկտեմբերի 9-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները շրջայց-իրազեկում են իրականացրել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի շինարարական հրապարակում, որտեղ կառուցվում է բազմաբնակարան շենք։

Շրջայցի ընթացքում ուշադրություն է հրավիրվել շինարարական աշխատանքների անվտանգ կազմակերպման և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված պահանջներին։

Մասնավորապես, ներկայացվել են՝

🔹 աշխատողների՝ կատարվող աշխատանքների բնույթին համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով ապահովման և դրանց պարտադիր օգտագործման պահանջները,

🔹 կոլեկտիվ պաշտպանության միջոցների, պաշտպանիչ ցանկապատերի և անվտանգության նշանների առկայության անհրաժեշտությունը,

🔹 առաջին բուժօգնության միջոցների առկայության ապահովումը,

🔹 աշխատողների համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ստեղծումը,

🔹 ամբարձիչ կռունկի անվտանգ շահագործման, ինչպես նաև այն սպասարկող անձնակազմի ուսուցման և հրահանգավորման պահանջները։

Իրազեկման ընթացքում պատասխաններ են տրվել գործատուի և աշխատողների բարձրացրած հարցերին։



Վերադառնալ