azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Համատեղ սեմինարի հրավեր

Սիրով տեղեկացնում ենք, որ  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ակադեմիա» ՍՊԸ-ն համատեղ կազմակերպում են իրազեկման սեմինար՝ շինարարության ոլորտում հաճախ հանդիպող խնդիրների, աշխատանքային ռիսկերի, դրանց գնահատման, փաստաթղթավորման և կանխարգելման վերաբերյալ։

❓ Որո՞նք են շինարարության ոլորտում հաճախ հանդիպող աշխատանքային ռիսկերը։

❓ Ինչպե՞ս ճիշտ գնահատել և փաստաթղթավորել աշխատանքային ռիսկերը։

❓ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել և վարել աշխատանքի անվտանգության պահանջները պատշաճ ապահովելու համար։

❓ Ինչպե՞ս կանխարգելել դժբախտ դեպքերն ու նվազեցնել աշխատողների համար հնարավոր վտանգները։

❓ Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել և փաստաթղթավորել անվտանգ աշխատանքային գործընթացը։

Կներկայացվեն գործնական և կիրառելի լուծումներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքի անվտանգությունը, ճիշտ իրականացնել ռիսկերի գնահատումն ու փաստաթղթավորումը և կանխարգելել հնարավոր խնդիրները։

Մասնակցության մանրամասները`

📅 Ամսաթիվ` Հոկտեմբերի 13

⏰ Ժամ` 14:00–16:00

📍 «ՎԱՆ» բիզնես-կենտրոն, Թումանյան 23, 4-րդ հարկ

📞 Հեռախոս՝ +374 98 343840

🎁 Մասնակցությունն անվճար է

 



Վերադառնալ