
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկում են իրականացրել Արտաշատ քաղաքում գործող «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ում։
Շրջայցի ընթացքում աշխատողներին ներկայացվել են շինարարական հրապարակում անվտանգ աշխատանքի կազմակերպմանն ու աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառումը, առաջին օգնության հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։
Իրազեկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ու անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը, իսկ աշխատողների բարձրացրած հարցերը քննարկվել են տեղում։


