
Սեպտեմբերի 25-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության կողմից «ԼԱՄԲԱԴԱ» կամրջի հիմնանորոգման, «ԱՎԱՆ ՊՐՈՋԵՔԹ» և «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերությունների կողմից բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական հրապարակներում։
Շրջայցերի ընթացքում ներկայացվել են շինարարական հրապարակներում աշխատանքի անվտանգ կազմակերպմանն ու աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանն առնչվող պահանջները։
Մասնագետները պատասխանել են տնտեսավարողների և աշխատողների հարցերին՝ ներկայացնելով աշխատանքի անվտանգության ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Նմանատիպ շրջայց-իրազեկման աշխատանքները շարունակական են և իրականացվում են շինարարական հրապարակներում աշխատողների առողջության և անվտանգության պահպանման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով։





