
2026 թվականի սեպտեմբերի 24-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները Էջմիածին քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում բուժքույրական, ատամնատեխնիկական և մանկաբարձական ֆակուլտետների ուսանողների համար անցկացրել են իրազեկման սեմինար։
Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները, ինչպես նաև դրանց շրջանակում իրականացվող վերահսկողական գործառույթները։
Սեմինարի ավելի քան 80 մասնակիցներին ներկայացվել են աշխատանքային իրավահարաբերություններին, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ նորմերին վերաբերող հիմնական պահանջները, ինչպես նաև միջին բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները։
Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնց շուրջ ծավալվել է քննարկում։
Սեմինարի նպատակն էր ուսանողներին իրազեկել ապագա մասնագիտական գործունեության ընթացքում իրենց աշխատանքային իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև առողջության պահպանմանն ու անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանն առնչվող պահանջների վերաբերյալ։

