
2026 թվականի սեպտեմբերի 17-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի կողմից Վանաձոր քաղաքում անցկացվել է իրազեկման սեմինար, որին մասնակցել են տնտեսավարող սուբյեկտների ավելի քան 10 ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են աշխատանքային օրենսդրության համապատասխան դրույթները, մասնավորապես՝ ծնողական ժամի իրավունքը, մայրության պաշտպանությանն առնչվող կարգավորումները և աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։
Սեմինարի ընթացքում մասնակիցները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

