
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները իրազեկման այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նախադպրոցական և ուսումնական հաստատություններ։
Այցերի ընթացքում աշխատողներին ներկայացվել են նրանց աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, այդ թվում՝ ծնողական ժամի իրավունքը, ինչպես նաև աշխատողների անվտանգության և առողջության պահպանման, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման կարևորությունն ու հիմնական պահանջները։
Իրազեկման հանդիպումների նպատակն է բարձրացնել աշխատողների իրավագիտակցությունը, նպաստել աշխատանքային իրավունքների պատշաճ իրացմանը և անվտանգ ու առողջ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։





