
2026 թվականի սեպտեմբերի 18-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 և Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցներում, Երևանի թիվ 139 և թիվ 129 մսուր-մանկապարտեզներում։
Դպրոցներում ներկայացվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները՝ Առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանի շրջանակում։
Մասնավորապես, ներկայացվել են՝
Մսուր-մանկապարտեզներում միջոցառման մասնակիցներին ներկայացվել են Առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները։
Անդրադարձ է կատարվել՝
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կանխարգելիչ և իրազեկման աշխատանքները՝ երեխաների առողջության պահպանման և անվտանգ կրթական ու նախադպրոցական միջավայրի ապահովման նպատակով։




