
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի պետ Արսեն Ավագյանը և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության, աշխատանքային օրենսդրության և վերահսկողության բաժինների աշխատակիցները 2026 թվականի օգոստոսի 21-ին իրազեկման այցեր են իրականացրել Գորիս համայնքի Շինուհայր և Խոտ բնակավայրերի 2 շինհրապարակներում։
Այցերին մասնակցել են տնտեսավարող սուբյեկտների ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ, ինչպես նաև ավելի քան երեք տասնյակ օտարերկրյա աշխատակիցներ, որոնց ներկայացվել են աշխատանքային օրենսդրության, աշխատողների անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների ապահովման, ինչպես նաև օտարերկրյա աշխատողների ներգրավմանն առնչվող օրենսդրական պահանջները։
Այցերի նպատակն էր բարձրացնել գործատուների և աշխատողների իրազեկվածությունը աշխատողների առողջության և անվտանգության ապահովման, ինչպես նաև աշխատանքային իրավունքների վերաբերյալ։
Հանդիպումն ավարտվել է երկկողմանի հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը։



