azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկող այցեր՝ Սիսիանի դեղատներ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատակիցները 2026 թվականի հուլիսի 29-ին իրազեկման այցեր են իրականացրել Սիսիան քաղաքում գործող 4 դեղատներում։

Այցերի ընթացքում դեղատների աշխատակիցներին և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներին ներկայացվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի վերաբերյալ գործող կարգավորումներն ու կիրառման ընթացակարգերը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մասնագիտական հարցեր, Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են աշխատակիցներին հետաքրքրող հարցերին։



Վերադառնալ