azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 2026 թվականի հուլիսի 28-ին տրվել է «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» լուծույթ ներարկման, ապակե սրվակ 10մլ դեղի (արտադրող՝ «Բիոտոն Ս.Ա» ընկերություն) 50C2607A սերիայի վերաբերյալ շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 27-ին ստացված թիվ 01/3955-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ տեսողական ստուգման ընթացքում հայտնաբերվել է 0.1-1մմ չափսերով մասնիկ, որը կպած է եղել սրվակի ներքին մակերեսին, ուստի վերոնշյալ դեղի 50C2607A սերիան եթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից:



Վերադառնալ