azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար` Գավառի դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար

2026 թվականի հուլիսի 1-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանի և տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Գավառի բաժնում կազմակերպվել է իրազեկման սեմինար՝ Գավառ քաղաքում դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների 10 աշխատակցի մասնակցությամբ։

Սեմինարի ընթացքում ներկայացվել են էլեկտրոնային եղանակով դեղերի բացթողման կարգը, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու դրանց պահպանման կարևորությունը։

Սեմինարի ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։



Վերադառնալ