
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և «Գործք» ՍՊԸ-ի միջև համագործակցության շրջանակներում, համատեղ այց իրականացվեց «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»՝ երեխաներին շնորհավորելու և նրանց օրը տոնական ու հիշարժան դարձնելու նպատակով։
Այցը նախաձեռնվել էր Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի և «Գործք» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարգսյանի կողմից, այցին մասնակցում էին նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, Տեսչական մարմնի և «Գործք» ՍՊԸ-ի աշխատակիցներ։
Հյուրերին ջերմորեն դիմավորեցին մանկատան տնօրեն Համազասպ Նահատակյանը, հաստատության աշխատակիցները և երեխաները։
Տոնական մթնոլորտն ապահովեցին երեխաների համար հրավիրված մուլտհերոսները, ովքեր խաղերի և զվարճալի ծրագրերի միջոցով ուրախ ու հիշարժան պահեր պարգևեցին երեխաներին։
Այցի ընթացքում նվերներ հանձնվեցին ինչպես երեխաներին, այնպես էլ մանկատանը՝ հաշվի առնելով երեխաների առօրյայի և կենցաղի կազմակերպման հետ կապված կարիքները։
Միջոցառման շրջանակներում ևս մեկ անգամ կարևորվեցին երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց հանդեպ մշտական հոգատարության և աջակցող միջավայրի ապահովման անհրաժեշտությունը։




















