azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊ ընկերությանը 2026 թվականի հունիսի 1-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Սանովասկ (ացետիլսալիցիլաթթու), 75մգ դեղահատեր թաղանթապատ, 30(3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ Իրբիտսկի Քիմիադեղագործական գործարան ԲԲԸ) դեղի 90624 սերիայի վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մայիսի 29-ին ստացված թիվ 01/2822-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ նմուշների լաբորատորային հետազոտությունների ժամանակ հայտանաբերվել է սպեցիֆիկացիայի սահմաններին անհամապատասխանություն՝ «հարակից խառնուրդ» կետով, ուստի վերոնշյալ դեղի 90624 սերիան ենթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիայով դեղի օգտագործումից:

 



Վերադառնալ