
2026 թվականի մայիսի 26-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանի և մասնագիտական ստորաբաժանումների պետ-տեսուչների մասնակցությամբ, Գեղարքունիքի մարզում գործող «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» և «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ների բուժաշխատողների համար անցկացվել է իրազեկման սեմինար։
Սեմինարի ընթացքում ներկայացվել են բժշկական կազմակերպություններում դեղատոմսեր գրելու, էլեկտրոնային եղանակով դեղերի դուրսգրման կարգի և դեղատոմսերի ձևերին, բժշկական փաստաթղթերի վարման, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման վերաբերյալ տեղեկատվություն։
Ներկայացվել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, կիրառման կարգը և աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։
Սեմինարի ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել են մասնակիցներին հետաքրքրող ոլորտային հարցերը։








