
Առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլի 14-ի 30-Ն հրամանով ուժը կորցրած են ճանաչվել Առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-0242011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և առողջապահության նախարարի 2005 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն և Առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների» N 2.6.3-004-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 26-Ն հրամանները։
Նույն հրամանով հաստատվել է «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին և ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը։