
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատողները 2026 թվականի ապրիլի 14-ին իրազեկող այցեր են կատարել Քաջարան քաղաքում գործող դեղատներ։
Տարածքային կենտրոնի տեսուչները Քաջարանի 3 դեղատների 3 աշխատակիցների համար խորհրդատվական աշխատանք են իրականացրել՝ էլեկտրոնային եղանակով բաց թողնվող դեղերի վերաբերյալ։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև դեղատների աշխատակիցներին հետաքրքրող աշխատանքային հարցերին։

