
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը 2026 թվականի ապրիլի 17-ին իրազեկման սեմինար են անցկացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 50 ուսանողների համար։
Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունները և սահիկաշարի օգնությամբ պարզաբանել աշխատանքային օրենսգրքի դրույթները, ու այն թե ինչ պետք է իմանալ դեռ ուսանող ժամանակ և աշխատանք սկսելիս։
Արա Մկրտչյանը կարևորել է աշխատանքային օրենսդրության իմացությունը՝ իրազեկված աշխատանքային գործունեություն սկսելու համատեքստում։
Իրազեկման սեմինարին հաջորդել է ակտիվ քննարկում և հարցուպատասխան։
Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը պատասխանել են դասախոսական կազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին։



