
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, 2026 թվականի մարտի 25-ին իրականացվել է իրազեկման սեմինար, որն անցկացրել է Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը։
Իրազեկման սեմինարին մասնակցել է նաև Տեսչական մարմնի Իրավական աջակցության բաժնի պետ Աստղիկ Հարությունյանը։
Սեմինարի մասնակիցներին ներկայացվել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, մասնավորապես, բժշկական օգնության և սպասարկան ոլորտը կանոնակարգող օրենքի դրույթները և համապատասխան ենթաօրենսդրական, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։ Իրազեկվել է նաև էլեկտրոնային ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրման կարգը, բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնության ձևի վարման դեպքերը, բուժական մեթոդի գովազդին ներկայացվող պահանջները, պարտադիր վարման ենթակա բժշկական փաստաթղթերի ձևերը և այլն։
Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնների 30-ից ավելի բուժաշխատողներ և կազմակերպությունների իրավաբաններ։
Տեղի է ունեցել հարց ու պատասխան․ Տեսչական մարմնի աշխատակիցները սպառիչ պատասխաններ են տվել մասնակիցների հարցերին։





