
‼ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ իրազեկման սեմինարի։
Սեմինարի ընթացքում կներկայացվեն՝
✔ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը,
✔ Բուժաշխատողներին ներկայացվող պահանջները,
✔ «Գովազդի մասին» օրենքը,
✔ Բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները,
✔ Անաշխատունակության թերթիկի լրացման և տրամադրման կարգը,
✔ Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների կողմից պարտադիր վարման բժշկական փաստաթղթերի լրացում, վարում, շրջանառությունը։
Սեմինարը կկայանա մարտի 25-ին, ժամը 15:30-ին։
Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։
📍 Անցկացման վայրը՝ Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։