Տեսչական մարմինն իրազեկում է

- Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է ունենան բուժկետ և մեկուսարան:
- Բուժկետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում պետք է.
- ապահովվի գործառնական գոտիավորում` համապատասխան կահավորմամբ
- շարժական միջնապատ՝ առանձնացնելով մեկուսարանը:
- դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման լվացարան,
- ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղ,
- պահարաններ,
- բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ:
- Սուր շնչառական վարակների սեզոնի (աշուն-գարուն) ընթացքում բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:
- Հայտնաբերված հիվանդ երեխաները և աշխատակիցներն անմիջապես տեղափոխվում են մեկուսարան՝ տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման հաստատությանը ու երեխայի օրինական ներկայացուցչին։
- Հայտնաբերված վարակիչ հիվանդության դեպքերը գրանցվում են «Վարակիչ հիվանդությունների հաշվառման» մատյանում։
* ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 50-Ն հրաման։
* ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 12-Ն հրաման։
Վերադառնալ