
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանի սահմանամերձ համայնքներ իրականացվող հերթական այցը Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում էր։
Այցին մասնակցում էին նաև Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և կենտրոնի բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։
Ղեկավարի տեղակալն այցը մեկնարկել է Սոթքի միջնակարգ դպրոցում իրազեկման միջոցառման անցկացմամբ։ Նա դպրոցի անձնակազմին և աշակերտներին ծանոթացրել է Տեսչական մարմնի գործունեության ուղղություններին, վերահսկողության ոլորտներին և դրանցից յուրաքանչյուրում օրենսդրության հիմնական պահանջներին, որոնց խախտումներին կարող են առնչվել ուսուցիչներն ու աշակերտները։
Աննա Հարությունյանը ներկայացրել է հանրակրթական հաստատություններում գործող սանիտարական նորմերը, մասնավորապես․
Նա միաժամանակ ներկայացրել է օրենսդրության առանձին պահանջները պահպանելու գործնական օրինակներ։
Դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը, ողջունելով նախաձեռնությունը, կարևորել է սահմանամերձ համայնքներ իրականացվող այցերը և դպրոցներում առողջ ու անվտանգ կրթական միջավայրի ամրապնդմանը միտված իրազեկման միջոցառումները։
Իրազեկումն անցկացվել է ջերմ և անկաշկանդ մթնոլորտում, ուղեկցվել է ակտիվ հարցուպատասխանով։
Իրազեկման միջոցառումից հետո Թագուհի Հակոբյանին է վստահվել օրինակելի վարքի և աշխատասիրության համար աչքի ընկած աշակերտներին պատվոգրերի հանձնման արարողությունը։
Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը հանդիպել է Սոթք համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, զրուցել Տեսչական մարմնի լիազորություններին առնչվող խնդիրների հնարավոր առկայության մասին, տվել է պարզաբանումներ և խորհրդատվություն։
Ուրախացնող է սահմանամերձ համայնքների բնակիչների ջերմ արձագանքը՝ Տեսչական մարմնի կողմից իրականացվող համայնքային այցերին և բնակիչներին մտահոգող խնդիրներին հատկացված ուշադրությանը։
