azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար Բերքաբերի միջնակարգ դպրոցում և հանդիպում համայնքի բնակիչների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը սահմանամերձ համայնքներ կատարվող այցերի շրջանակներում այս անգամ եղել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում՝ իրազեկման միջոցառում իրականացնելով գյուղի միջնակարգ դպրոցում։

Միջոցառմանը մասնակցել է հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, ներկա են եղել տարածքային կենտրոնի աշխատակիցները։

Դիմելով դպրոցի անձնակազմին և աշակերտներին՝ Թագուհի Հակոբյանը մասնավորապես նշել է. «Սահմանամերձ համայնքների դպրոցները մեր ուշադրության կենտրոնում են։ Մեր գործառույթը ոչ միայն վերահսկողությունն է, այլև առաջին հերթին իրազեկումը և կանխարգելումը։ Առողջ և անվտանգ կրթական միջավայրը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, և մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով ապահովել այն»։

Ղեկավարի տեղակալը ինտերակտիվ շփում է ունեցել աշակերտների և անձնակազմի հետ՝ ներկայացնելով Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներում իրականացվող գործառույթները,  վերահսկողվող ոլորտների առանցքային խնդիրները և պատասխանելով բազմաբնույթ հարցերին։

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը դպրոցականներին ներկայացրել է.

Դպրոցի տնօրեն Անի Արզումանյանը ողջունելով նախաձեռնությունը ընդգծել է, որ նման միջոցառումները նպաստում են գիտելիքների բարձրացմանը և պատասխանատվության ձևավորմանը՝ հանուն աշակերտների և անձնակազմի առողջության։

Այնուհետև Թագուհի Հակոբյանը հանդիպել է Բերքաբեր գյուղի բնակիչների հետ՝ հետաքրքրվելով վերջիններիս խնդիրներով։

Բնակիչները ջերմությամբ են արձագանքել Տեսչական մարմնի կողմից սահմանամերձ համայնքի բնակիչների խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու  նախաձեռնությանը՝ կիսվելով իրենց հուզող հարցերով, որոնց վերաբերյալ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի կողմից տրամարվել է խորհրդատվություն։



Վերադառնալ