
Տնտեսավարողների իրազեկվածության բարձրացման նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների կողմից շարունակվում են իրազեկման միջոցառումները։
Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների հերթական սեմինարը կայացել է դեկտեմբերի 17-ին՝ Վանաձոր քաղաքի տնտեսավարողների 19 ներկայացուցիչներ համար։
Տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Արմեն Պողոսյանի և նույն բաժնի դեղագետների կողմից սեմինարի շրջանակներում ներկայացվել է «Դեղերի մասին» օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված դեղատոմսերի լրացման, դուրսգրման և բաց թողնման կարգը։
Տնտեսավարողներն աշխատանքային գործունեության ընթացքում արձանագրված խնդիրների վերաբերյալ, որոնք վերաբերելի են Տեսչական մարմնի վերահսկության ոլորտին, հարցեր են ուղղել Տեսչական մարմնի աշխատողներին և ստացել սպառիչ պատասխաններ։

