ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) շարունակում է մնալ գլոբալ հանրային առողջապահական խնդիր։
Վիրուսի տարածման գործում նշանակալի տեղ է զբաղեցնում արյան միջոցով փոխանցումը։
Այս առումով հատկապես ռիսկային կարող են լինել հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված պահանջների խախտումները հետևյալ կազմակերպություններում.
- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ (այդ թվում՝ ստոմատոլոգիական),
- էսթետիկ կենտրոններ,
- վարսահարդարում, մատնահարդարում, ոտնահարդում, դիմահարդարում իրականացնող սրահներ,
- կոսմետիկ միջամտություններ (մաշկի հիգիենիկ մաքրում, էպիլյացիա, դաջվածք, դակում, մերսում) իրականացնող ոչ բժշկական կազմակերպություններ։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես հանրային առողջապահության ապահովման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է՝
ՄԻԱՎ վարակի, ինչպես նաև՝ արյունային ճանապարհով տարածվող այլ վարակների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել հետևյալ իրավական ակտերով սահմանված պահանջները.
- ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հունիսի 30-ի N 56-Ն հրամանով հաստատված «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվ,
- ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն հրամանով հաստատված «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվ,
- ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոններ և նորմեր։
Վերադառնալ