ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

Սուր շնչառական վարակների հիվանդաության սեզոնով պայմանավորված՝ հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է խստորեն պահպանել՝
- ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի 79-Ն հրամանով հաստատված «Սուր շնչառական վարակների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվով,
- ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով,
- ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով սահմանված պահանջները։
Մասնավորապես.
Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում.
- Ապահովել սուր շնչառական վարակներին, գրիպին և կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը՝ միջին բուժաշխատողի կողմից, իսկ հիվանդացության սեզոնային բարձրացման ընթացքում Լիազոր մարմնի առաջարկությամբ սահմանվում է «համաճարակային ֆիլտր»՝ ուսումնական հաստատության բուժաշխատողի կողմից սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով սովորողների և աշխատակիցների մուտքը բացառելու նպատակով։
- Առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից հարցման եղանակով տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին։
- Զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաներին մեկուսացնել՝ տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոնին,
- Ամեն օր օդափոխել տարածքը,
- Օդի ջերմային ռեժիմի հսկողությունը իրականացնել սենքերի պատերի ներքին մակերեսին, 0,8-ից 1,2մ բարձրության վրա ամրացված կենցաղային ջերմաչափերի (սնդիկ չպարունակող) միջոցով՝ ապահովելով հաստատության սենքերի օդի ջերմաստիճանի նորմերը,
- Հնարավորինս սահմանափակել զանգվածային միջոցառումների իրականացումը,
- Պահպանել խմբային մեկուսացումը. սահմանափակել երեխաների միջխմբային շփումները,
- Կատարել ամենօրյա խոնավ մաքրում օրը 2 անգամ և մակերեսների, այդ թվում՝ դռների բռնակների, սեղանների, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսների, ձեռքերի ախտահանում՝ ախտահանիչ միջոցներներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով,
- Հիվանդացած երեխաներին թույլատրել հաճախել ապաքինումից հետո՝ առողջության առաջնային պահպանման հաստատության կողմից տրված տեղեկանքով։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականցնող կազմակերպություններում.
- Սուր շնչառական վարակներին բնորոշախտանշաններ ունեցող և հոսպիտալացված պացիենտների հետ անմիջական շփում (պացիենտի զննություն, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում) ունեցող բուժանձնակազմը կրում է բժշկական դիմակ, իսկ վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և շտապ բուժօգնության բաժանմունքներում աշխատող (հերթապահող) բուժանձնակազմը, որը կատարում է աերոզոլների առաջացմամբ միջամտություններ, կրում է շնչադիմակ (N95, FFP2), միանվագ օգտագործման ձեռնոց, խալաթ, բժշկական գլխարկ, ակնոց:
- Իրականացվում է ձեռքերի հիգիենա, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում և մանրէազերծման գործընթաց, ինչպես նաև թափոնների վարում համաձայն՝ Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների,
- Սուր շնչառական վարակներով պացիենտների խնամակալները կրում են բժշկական դիմակ և խնամակալության ողջ ընթացքում չի թույլատրվում դուրս գալ բժշկական կազմակերպության տվյալ բաժանմունքից։
- Սուր շնչառական վարակների սեզոնի ողջ ընթացքում սահմանափակվում է այցելուների մուտքը բժշկական կազմակերպություն՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 365-Ն հրամանի,
- Բժշկական կազմակերպության մուտքի դռների, հիվանդասենյակի մոտ փակցվում է ցուցանակ իրականացվող միջոցառումների վերաբերյալ,
- Սահմանափակվում է պացիենտների տեղաշարժը բաժանմունքից դուրս,
- Անհրաժեշտության դեպքում՝ բժշկական կազմակերպություններում իրականացվում է բաժանմունքների վերապրոֆիլավորում` փուլ առ փուլ պացիենտների հոսպիտալացման համար, լրացուցիչ մահճակալների ծավալում՝ սուր շնչառական վարակներով, հետգրիպային բարդություններով, ծանր սուր շնչառական վարակներով պացիենտների հոսպիտալացումն իրականացնելու համար:
Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում.
- Հնարավորության դեպքում առանձնացվում է բժշկի աշխատասենյակ` սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով պացիենտների ընդունման և հաշվառման համար,
- Բնակչության շրջանում բժշկական և հանրային առողջապահական գիտելիքների տարածման, առողջ ապրելակերպի քարոզչության իրազեկման աշխատանքների ուժեղացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սուր շնչառական վարակների կանխարգելման և պացիենտների բժշկական օգնության ցուցաբերման հարցերին։
Վերադառնալ