
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ 2025 թվականի նոյեմբերի 12-ին տարածքային կենտրոնի աշխատողների կողմից իրազեկման սեմինար է անցկացվել Էջմիածին քաղաքում։
Սեմինարին մասնակցել են նախադպրոցական ուսումնական 10 հաստատությունների տնօրեններ և բուժքույրեր, ընդհանուր՝ 20 աշխատող։
Գնել Սարգսյանն իրազեկել է Տեսչական մարմնի լիազորությունների ու դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողական աշխատանքների մասին։
Տարածքային կենտրոնի աշխատակիցները մասնակիցներին ներկայացրել են նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջները, մասնավորապես, Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված սանիտարական կանոնները, հիգիենիկ նորմերի պահանջները, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերն ու կառավարության որոշումները։

