
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ, տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի տեսուչները 2025 թվականի նոյեմբերի 06-ին իրազեկման սեմինար են անցկացրել Վանաձոր քաղաքում։
Սեմինարին մասնակցել են տնտեսավարողների մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ:
Տարածքային կենտրոնի տեսուչների կողմից ներկայացվել է Առողջապահության նախարարի հրամաններով սահմանված սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերի պահանջները, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերն ու կառավարության որոշումները։
Միջոցառման ավարտին Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են մասնակիցների հարցերին։
