
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ 2025 թվականի նոյեմբերի 4-ին տարածքային կենտրոնի աշխատողներն իրազեկման սեմինար են անցկացրել «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։
Սեմինարին ներկա է եղել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Իսախանյանը, մասնակցել է ավագ և միջին 60 բուժաշխատող։
Գնել Սարգյանը ներկայացրել է Տեսչական մարմնի լիազորություններն ու դրանց շրջանակներում իրականացվող վերաaհսկողությունը։
Տարածքային կենտրոնի տեսուչների կողմից ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգերում, բժշկական նշանակության գործիքների ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջների վերջին փոփոխություններ, ինչպես նաև՝ էլեկտրոնային եղանակով դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը։
Մասնակիցներն իրազեկվել են նաև առանձին վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, կատաղության, աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի մասին։
Միջոցառումը եզրափակվել է մասնակիցների հետ հարցուպատասխանով։
