azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կայացել է Աշխատանքի տեսչական մարմինների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 15-րդ գլխավոր համաժողովը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի հոկտեմբերի 31-ին առցանց մասնակցել է Աշխատանքի տեսչական մարմինների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 15-րդ գլխավոր համաժողովին։

Համաժողովի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ թեմաները՝

📍 Աշխատանքի տեսուչների միջազգային ասոցիացիայի 2025 թվականի գործունեության քննարկում,
📍 Վերահսկողական համակարգի զարգացման, արդիականացման մարտահրավերներն ու առաջնահերթությունները,
📍 Դաշինքի նախագահի ընտրությունը 2026 թվականի համար,
📍 Անդամ երկրների լավագույն աշխատանքի տեսուչների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն։

Տեսչական մարմնի ղեկավար, կառույցի փոխնախագահ Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է Աշխատանքի տեսչական մարմինների միջազգային ասոցիացիայի 2025 թվականի աշխատանքները, ինչպես նաև կարևորել նման համագործակցությունն ու դրա շարունակականությունը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից Դաշինքի շրջանակներում լավագույն տեսուչներ անվանակարգում որպես թեկնածություններ ընտրվել են Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Գարիկ Պողոսյանը և Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Ռազմիկ Արշակյանը։






Վերադառնալ