azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը եզդիական Ալագյազ համայնքում՝ Ազգային փոքրամասնությունների օրվան ընդառաջ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող մարզային հանդիպումներ նախաձեռնության շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, հաշվի առնելով հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշվող Ազգային փոքրամասնությունների օրը, այս անգամ այցելել է Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված եզդիական համայնք։

Թագուհի Հակոբյանը հանդիպել է Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի հետ, այնուհետև համայնքապետարանում քննարկում անցկացրել համայնքի կազմում ներառված 11 բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։
Հանդիպանը մասնակցել է նաև Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։

Ջերմորեն շնորհավորելով Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նշել է, որ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները յուրահատուկ հետաքրքրություն են հաղորդում մեր երկրին՝ իրենց առանձնահատկություններով և հետաքրքիր ավանդույթներով։
«Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները դարեր շարունակ եղել են մեր հասարակության անբաժանելի մասը՝ պահպանելով իրենց ինքնությունը, լեզուն, մշակույթը և ավանդույթները։ Այդ ամենը ոչ միայն հարստացնում է մեր ընդհանուր մշակութային միջավայրը, այլև ամրապնդում է համերաշխությունը և փոխադարձ հարգանքը մեր ժողովրդի մեջ»,- ընդգծել է Թագուհի Հակոբյանը։

Ջասմ Մախմուդովը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել, որ չափազանց բարձր է գնահատում ազգային փոքրամասնություններին ուշադրության կենտրոնում պահելուն միտված Տեսչական մարմնի այս կարևոր քայլը։

Այնուհետև վարչական ղեկավարները ներկայացրել են Տեսչական վերահսկողությանն առնչվող և իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ ծավալվել է արդյունավետ քննարկում։

Հանդիպումից հետո Թագուհի Հակոբյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, հետաքրքրվել Տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում գտնվող խնդիրների առկայությամբ։

Տեսչական մարմինը կարևորում է համագործակցությունը բոլոր համայնքների հետ, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու իրազեկվածությունը՝ նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։



Վերադառնալ