azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲ ընկերությունում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը բաժնի տեսուչների հետ միասին 2025 թվականի սեպտեմբերրի 09-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ում։

Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի մոտ 50 բուժաշխատողներ։

Ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին ՀՀ օրենքի դրույթները և համապատասխան ենթաօրենսդրական, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, մասնավորապես, իրազեկվել է  2025 թվականի օգոստոսի 28-ին ուժի մեջ մտած էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով էլեկտրոնային ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրման կարգը։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան․ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների բոլոր հարցերին։

 



Վերադառնալ