Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականից:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագից բխող՝ օրենսդրության կատարելագործման և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վտանգների վերաբերյալ հանրության՝ հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելմանն ուղղված գործողություններում։
Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-360-Ն օրենքը, որով սահմանվել է «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» եզրույթը:
Թեև Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր աշխատանքի հայտնաբերման հատուկ լիազորություն, սակայն իրականացնելով պետական վերահսկողություն աշխատանքային իրավունքի նկատմամբ, հարկադիր աշխատանքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է պետական այլ մարմինների հետ։