azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Շրջայցեր Սյունիքի մարզի բժշկական կենտրոններ

Հետադարձ կապի ապահովման շրջանակներում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2024 թվականի մայիսից նախաձեռնել է շարունակական շրջայցեր Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններ։

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում 2025 թվականի հուլիսի 10-ին այցելություն է կատարել Գորիսի և Քաջարանի բժշկական կենտրոններ, իսկ հուլիսի 11-ին «Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ նպատակ ունենալով տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցության շրջանակներում բարձրացնել վերջիններիս իրազեկվածությունը և տեղեկանալ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարչարարության ընթացքի վերաբերյալ։

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանի, Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Ղահրամանյանի, Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է բժշկական կենտրոննների տարբեր բաժանմունքներում, հանդիպել բուժառուների և նրանց հարազատների հետ՝ լսել նրանց առաջարկությունները, առկայության դեպքում քննարկել նաև Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներին առնչվող այլ հարցեր։

Շրջայցի ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը զրուցել է բժշկական կենտրոնի աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ և հնարավոր խախտումների կանխարգելմամբ։

Տեսչական մարմնի ղեկավարը ընդգծել է նման այցերի կարևորությունը, հաշվի առնելով, որ դրանք նպաստում են Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու, բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքներն լսելու և բուժառուների հետ անմիջական շփվելու համար։



Վերադառնալ