Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն այցելել է Կապանում գտնվող շինարարական հրապարակ՝ ծանոթանալու երեկ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով երեխայի մահվան դեպքի պատճառներին և պարզելու, թե որքանո՞վ են այդ պատճառներն առնչվում Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում վերահսկողության ենթակա նորմերի խախտումների հետ։
Տեղում պարզվել է, որ դեպքը չի առնչվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա նորմերի խախտումների հետ։
Տեսչական մարմնի կողմից կնախաձեռնվեն խորհրդատվություններ՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության շրջանակներում գործող իրավական ակտերի պահանջների խստիվ պահպանման կարևորության վերաբերյալ։