ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչությունը կարևորելով թեմայի արդիականությունը, տեսական և գործնական նշանակությունն ու բժշկական կազմակերպությունների հետաքրքրվածությունը, 2025 թվականի մայիսի 19-ին կրկին անցկացրել է իրազեկման սեմինար՝ «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դեղատոմսերի դուրսգրմանը, մասնավորապես, էլեկտրոնային դեղատոմսերի ձևակերպման կարգի, ինչպես նաև դեղերի նշանակման և բաց թողնման գործընթացին վերաբերող մասնագիտական հարցերին։
Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության աշխատակիցները նաև պատասխանել են բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հարցերին։
Տեսչական մարմինը հետամուտ է շարունակել նմանատիպ իրազեկման միջոցառումների իրականացմանը՝ նպաստելով իր վերահսկողության ոլորտում օրենսդրական պահանջների համապարփակ իրազեկմանն ու կիրառմանը։