ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի ապրիլի 18-ին Տեսչական մարմնում հյուրընկալել է Երևանի Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին՝ դպրոցի փոխտնօրեն Գոհար Հարությունյանի ուղեկցությամբ։
Սլավիկ Սարգսյանը ողջունել է դպրոցականներին, ծանոթացրել Տեսչական մարմնի գործառույթներին, լիազորությունների շրջանակներին։
Աշակերտները Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են Տեսչական մարմնի ղեկավարին։
Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը աշակերտներին ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես, անչափահասների աշխատանքային իրավունքներին վերաբերող կարգավորումները։
Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է ստացած գիտելիքների կարևորությունը աշակերտների համար և՛ որպես ապագա գործատուներ, և՛ որպես աշխատողներ։