azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական մարմնի ղեկավարն ու Առողջապահության նախարարի տեղակալը հանդիպել են դեղատնային ցանցերի ներկայացուցիչների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը դեկտեմբերի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության խոշոր դեղատնային ցանցերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկվել են դեղատնային գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կողմից ՀՀ վարչապետին ներկայացված դիմումով բարձրացված հարցերը։

Մասնավորապես, քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման արդյունքում ի հայտ եկած խնդիրները և օրենսդրությամբ սահմանված պահանջը չպահպանելու համար կիրառվող վարչական պատասխանատվությունը՝ տույժերը, ինչպես նաև դեղերի ոլորտին վերաբերելի այլ հարցեր։



Վերադառնալ