Դեկտեմբերի 13-ին Երևանում կայացել է Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2024 թվականի ամփոփիչ համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի համապատասխան մարմինների պաշտոնյաները՝ մի մասն առցանց ձևաչափով։
Այս տարի նախագահող և հյուրընկալող երկիր էր Հայաստանը։ Հայաստանն արդեն երրորդ անգամ էր նախագահում Աշխատանքի տեսչությունների Եվրասիական տարածաշրջանային դաշինքը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ներկայացրել ընթացիկ տարում համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար։
Մասնակիցները քննարկել են 2024 թվականի ընթացքում դաշինքի կողմից նախատեսված ծրագրերի և գործողությունների կատարման ընթացքը։ Յուրաքանչյուր երկիր ներկայացրել է իր կողմից կատարված աշխատանքները և աշխատանքային իրավունքի բնագավառում վերահսկողական աշխատանքների բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները։
Համաժողովի ավարտին մասնակիցներն ամփոփել և գնահատել են ընթացիկ տարում իրականացված համատեղ աշխատանքների արդյունքները և պլանավորել են հետագա անելիքները։
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային իրավունքի բնագավառում վերահսկողություն իրականացնող լավագույն տեսուչների խրախուսման արարողություն։