Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում հերթական իրազեկման սեմինարներ են անցկացրել աշխատանքային օրենսդրության վերահսկողության և դեղերի շրջանառության վերահսկողության բաժինների աշխատակիցները։ Ընդհանուր առմամբ, երկու սեմինարներին մասնակցել են տնտեսավարող սյուբեկտների 39 ներկայացուցիչներ։
Մասնակիցներին ներկայացվել է «Աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը» թեման, ինչպես նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերի, դեղատոմսերին ներկայացվող սահմանված ձևի և ոլորտին վերաբերվող կարգավորումները։ Սեմինարին ներկա է եղել նաև տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը։
Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների՝ աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած հարցերին։