Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները նոյեմբերի 12-ին հերթական սեմինարն են անցկացրել Արմավիրի մարզի դպրոցների 130 ներկայացուցիչների համար։ Մասնակցել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, Արմավիրի մարզպետի խորհրդական Արման Խաչատրյանը, Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։
Թեմաներն են՝
Ներկայացրել են`
Արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանը, տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պարտականությունները կատարող Տաթևիկ Համբարձումյանը և Էջմիածնի բաժնի ավագ տեսուչ Արման Աղիկյանը։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների աշխատանքային հարցերին։