Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված և հաշվի առնելով, որ փակ տարածքներում մարդկանց կուտակումները նպաստում են օդակաթիլային վարակիչ հիվանդությունների տարածմանը՝
Տեսչական մարմինը հորդորում է․
Վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական հաստատություններում ճշտել բացակայությունների պատճառները և վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում ձեռնարկել համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։
Հայտնաբերված հիվանդներին մեկուսացնել՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը։
Արձանագրված վարակիչ հիվանդությունների դեպքերի հաշվառումը և շտապ հաղորդման տրամադրումն իրականացնել համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի՝ «Հիվանդությունների և թունավորումների դեպքերի հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» 3.1.1-018-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին N 35-Ն հրամանի։
Պահպանել առողջապահության նախարարի 2017թ. մարտի 28-ի՝ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 12-Ն և 2014 թ. հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 32-Ն հրամանների պահանջները։