ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ շարունակվում են մասնագիտական ստորաբաժանումների աշխատանքային քննարկումները։
Հերթական քննարկումը՝ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի վերաբերյալ, տեղի է ունեցել հուլիսի 30-ին։
Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը, մասնագետները և Տեսչական մարմնի Իրավական աջակցության բաժնի պետը։
Թագուհի Հակոբյանը քննարկման է ներկայացրել աշխատանքի ընթացքում գույքագրված խնդիրները, աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող ընթացիկ հարցերը։ Լսել են ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջարկները։
Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը հետաքրքրվել է հանձնարարականների կատարման ընթացքից, տվել նոր հանձնարարականներ։