ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, հուլիսի 12-ին կայացել է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման հերթական սեմինարը, որին մասնակցել են նաև «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» շինարարական ընկերություն 2 տասնյակից ավելի աշխատակիցներ։
Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։
Բանախոսը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաև ոլորտին առնչվող հարակից այլ օրենքներում ու ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները, սահմանված նորմերի ու առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։
Առանձնապես ուշադրություն է դարձվել մասնակիցների ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպող հարցերին ու խնդիրներին։
Տեղի է ունեցել քննարկում. Ալվարդ Արշակյանը պատասխանել է նաև սեմինարի մասնակիցների հարցերին։